Սաուդյան Արաբիայից ներդրողները ցանկանում են գնել «Ռոման» 900 միլիոն եվրոյով

Սաուդյան Արաբիայի ներդրողները մտադիր են ձեռք բերել «Ռոման»։ Այս մասին հայտնում է Calcio e Finanza-ն՝ հղում կատարելով La Repubblica-ին։

Ըստ աղբյուրի՝ կողմերի միջեւ բանակցություններն արդեն սկսվել են, հռոմեական իրավաբանական բաժնի ղեկավարն այս պահին գտնվում է Էր Ռիադում։

«Ռոմայի» պոտենցիալ սեփականատերերից է Սաուդյան Արաբիայի սուվերեն հիմնադրամը (PIF), որին պատկանում է «Նյուքասլը»:

Սաուդյան ներդրողները պատրաստ են 900 միլիոն եվրո առաջարկել ակումբի համար, ինչպես նաև ևս 300 միլիոն հատկացնել նոր մարզադաշտի կառուցման համար, եթե Հռոմի իշխանությունները հավանություն տան ասպարեզի նախագծին։

Հիշեցնենք, որ անցյալ ամառ հռոմեացիների սեփականատեր Դեն Ֆրիդկինը հրաժարվել էր 1 միլիարդով վաճառել ակումբը։