Գերմանիայի առաջնության հանդիպումներն ընդհատվել են երկրպագուների բողոքի պատճառով

Գերմանիայի առաջնության 21-րդ տուրի հանդիպումներն ընթանում են երկրպագուների բողոքի ֆոնին։

Շաբաթ օրը կայացած «Ունիոն» – «Վոլֆսբուրգ» և «Բորուսիա Մ» – «Դարմշտադտ» հանդիպումներն ընդհատվել են թենիսի գնդակներ խաղադաշտ նետած երկրպագուների պահվածքի պատճառով։

Այսպիսով, գերմանացի երկրպագուներն իրենց դժգոհությունն են հայտնում Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիայից և երրորդ կողմի ներդրողների հնարավոր ներգրավման մասին լուրերին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բունդեսլիգան կարող է վաճառել իր մեդիա իրավունքների մի մասը սաուդյան գործընկերներին։

«Մասնավոր կապիտալը չի՞ ցանկանում ազդեցություն ունենալ: Մեզ հիմարների համար մի ընդունեք: DFL ներդրողները ֆինանսավորվում են Սաուդյան Արաբիայի արյան փողերով: Ո՞ւմ հետ եք խառնվելու…»,- գրված է «Ունիոնի» երկրպագուները տրիբունաներում փռած պաստառի վրա:

Նախօրեին Բունդեսլիգայի 2-ի «Համբուրգ» – «Հանովեր» հանդիպումը ընդհատվել էր բողոքի ակցիաների պատճառով։