Փետրվարի 10-ին «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ հաղթեց «Էվերթոնին» (2:0) Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի խաղում։
Այս խաղում դուբլի հեղինակ դարձավ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը: Նորվեգացու համար սա 50-րդ հանդիպումն էր ԱՊԼ-ի մեկնարկային կազմում։ Էրլինգը այս խաղերում խփել է 51 գոլ։
Ընդհանուր առմամբ, Հոլանդը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 53 խաղ՝ դառնալով 52 գոլի հեղինակ։