Էնցո Ֆերնանդեսը կարող է դառնալ իսպանական ակումբի ֆուտբոլիստ

«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը կարող է դառնալ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ։

Ինչպես հայտնում է Sport.es-ը, ֆուտբոլիստի գործակալն արդեն կապի մեջ է եղել կատալոնական ակումբի հետ ու առաջարկել իր հաճախորդի ծառայությունները։ Էնցոն ցանկանում էր իմանալ «Բարսայի» արձագանքը և տրանսֆերի հնարավոր տարբերակները: Բանակցությունների արդյունքն առայժմ անհայտ է։

Արգենտինացու հավանական տրանսֆերը քիչ հավանական է գնահատվում՝ կապված «Չելսիի» հետ նրա պայմանագրի հետ, որը նախատեսված է մինչև 2031 թվականը։