Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբը: Խոսակցությունները վաղուց էին կապում ֆուտբոլիստին Մադրիդի «Ռեալի» հետ, սակայն 23-ամյա կանադացին այլ գրավիչ տարբերակներ ունի:
Ինչպես տեղեկացնում է HITC-ը, անգլիական «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը» ցանկանում են Դևիսին տեսնել իրենց շարքերում։ Պրեմիեր Լիգայի գրանդները Դևիսին ձեռք բերելու համար պայքարում կմրցեն Մադրիդի «Ռեալի» հետ։
Հարկ է նշել, որ Ալֆոնսո Դևիսի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։ Այսպիսով, հաջորդ ամառ հնարավոր կլինի ֆուտբոլիստի տրանսֆերը մատչելի գնով։
Նշենք, որ հեղինակավոր Transfermarkt պորտալը խաղացողին գնահատում է 70 միլիոն եվրո։