Ռոբերտ Լևանդովսկի. «Պետք է շատ ջանքեր գործադրենք քառորդ եզրափակիչ դուրս գալու համար»

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կիսվել է Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի «Նապոլիի» հետ հանդիպումներից իր սպասելիքներով։

««Նապոլիի» դեմ խաղերում ամենակարևորն այն է, որ մեր թիմը լավ խաղա: Մեզ լավ ակումբ է սպասվում, բայց միևնույն ժամանակ մրցակիցն այժմ խնդիրներ ունի Ա Սերիայում: Շատ բան կլինի մեր ձեռքերում։ Պետք է շատ ջանքեր գործադրենք քառորդ եզրափակիչ դուրս գալու համար»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Barca Universal-ը:

Այս մրցաշրջանում Լևանդովսկին Իսպանիայի առաջնությունում դարձել է 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Լեհ հարձակվողի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է մեկուկես տարուց։