«Արսենալի» պաշտպան Տակեհիրո Տոմիյասուն կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ճապոնացի ֆուտբոլիստը 2021 թվականի ամռանը «Արսենալի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականը, սակայն այժմ, ըստ աղբյուրի, ծրագրում է ավելի երկար մնալ ակումբում։
Տոմիյասուն Ճապոնիայի հավաքականի կազմում հանդես է եկել Ասիայի գավաթի խաղարկությունում։ Հավաքականի հետ նա դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որում Ճապոնիան պարտվեց Իրանին (1-2)։
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը «Արսենալի» կազմում անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։