«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Նաթան Ակեն կիսվել է գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի՝ ակումբում ապագա մնալու մասին իր կարծիքով։ Մարզչի պայմանագիրն ավարտվում է հաջորդ մրցաշրջանի ավարտին։
«Գվարդիոլայի հետ պայմանագիրը երկարաձգե՞լ. Բոլորը հույս ունեն, բայց ոչ ոք չգիտի, թե ինչ ծրագրեր ունի»,- Ակեի խոսքերն է մեջբերում ITV News-ը:
«Մանչեսթեր Սիթին» 22 տուրից 49 միավորով երկրորդն է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում։