Ժոզե Մոուրինյո. «Ես ցանկանում էի, որպեսզի Դե Ռոսսին պայմանագիր կնքեր «Ինտերի» կամ «Ռեալի» հետ»

Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե որ խաղացողի հետ է միշտ ցանկացել աշխատել որպես մարզիչ։

«Ես ցանկանում էի, որպեսզի Դե Ռոսսին պայմանագիր կնքեր «Ինտերի» կամ «Ռեալի» հետ, բայց այն ժամանակ դա անհնար էր: Ես նույնպես ցանկանում էի Տոտտիին հրավիրել «Ինտեր»՝ չնայած այդ ժամանակ նրա տարիքին, բայց դա նույնպես անհնար էր։ Սրանք այն խաղացողներն են, որոնց ես միշտ ցանկացել եմ իմ թիմում»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Հունվարին 61-ամյա մասնագետը հեռացվել էր «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Նրա փոխարեն նշանակվել է Դանիելե Դե Ռոսին։

Մոուրինյոն գլխավորել է «Ինտերը» 2008-ից 2010 թվականներին, իսկ «Ռեալում» աշխատել է 2010-2013 թվականներին։