Ջենարո Գատուզոն կարող է կրկին իտալական ակումբ մարզել

Իտալացի մարզիչ Ջենարո Գատուզոն մոտ ժամանակներս կարող է գլխավորել «Տորինոն»:

Ինչպես իր սոցցանցերում հայտնում է լրագրող եւ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, թուրինյան ակումբի ղեկավարությունը հետաքրքրված է մարզչի հրավիրմամբ։

Գատուզոն ներկայումս «Մարսելի» գլխավոր մարզիչն է։

«Տորինոն» Ա Սերիայում 10-րդ տեղում է, Մարսելը՝ 8-րդ Լիգա 1-ում։