Ըստ Esport3-ի՝ հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը պատրաստ է մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ «Բարսելոնայից»:
Հաշվի առնելով ակումբի վիճակը և Չավիի մոտալուտ հեռանալը գլխավոր մարզչի պաշտոնից՝ Դե Յոնգը հիասթափված է ակումբի ղեկավարությունից և կմտածի հեռանալու մասին:
Նախկինում «Բարսելոնան» պատրաստ էր վաճառել Դե Յոնգին. «Մանչեսթեր Յունայթեդը» լրջորեն հետաքրքրված էր ֆուտբոլիստով, բայց հոլանդացին հրաժարվեց հեռանալ, քանի որ գոհ էր Կատալոնիայում իր կյանքից և որոշել էր կարիերան շարունակել իր ակումբում։
Դե Յոնգը «Բարսելոնայի» ամենաթանկ և բարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկն է: 2019 թվականին «Բլաուգրանան» «Այաքսին» վճարել է 80 միլիոն եվրո նրա տրանսֆերի համար։ Ֆուտբոլիստը տարեկան վաստակում է մոտ 25 միլիոն եվրո, ուստի նրա վաճառքը «Բարսային» թույլ կտա զգալիորեն խնայել: