«Չելսիի» նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը գնահատել է կենտրոնական պաշտպաններ Ակսել Դիսասիի և Բենուա Բադիաշիլեի մակարդակը, որոնց հետ նախկինում միասին խաղացել է ֆրանսիական «Մոնակոյում»։
«Բադյաշիլեի և Դիսասիի հետ խաղացել եմ նույն թիմում, նրանք շատ լավ խաղացողներ են։ Բենուան գնդակի բաշխման առումով Եվրոպայի լավագույն երիտասարդ պաշտպաններից մեկն է: Այս խաղացողները յուրահատուկ որակներ ու տաղանդ ունեն»,- Ֆաբրեգասի խոսքերն է մեջբերում լրագրող Սայմոն Ֆիլիպսը։
Հիշեցնենք, որ Բադիաշիլը «Չելսի» է տեղափոխվել 2023 թվականի հունվարին, իսկ Դասին՝ այս մրցաշրջանի մեկնարկից առաջ։ Երկու խաղացողներն էլ «Չելսիի» համար արժեցել են մոտ 80 միլիոն եվրո։