Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պատասխանել է այն հարցին, թե արդյոք 24-րդ տուրի «Ժիրոնայի» հետ հանդիպումը որոշիչ կլինի Լա Լիգայում հաղթանակի համար պայքարում։
«Ով վաղը հաղթի, առավելություն կունենա, բայց առաջնությունը շատ երկար է: Երկու ակումբներն էլ լավ դիրքերում են, և չեմ կարծում, որ այս հանդիպումը որևէ բան կորոշի։ Ամենակարևորն այն է, որ երկու թիմերից մեկը կարող է առավելության հասնել մյուսների նկատմամբ։ Քիչ հավանական է, որ վաղը ինչ-որ բան որոշվի, դա կլինի ավելի ուշ»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Այս պահին «Ռեալը» 58 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ «Ժիրոնան» 56 միավորով երկրորդ տեղում է։