Անդրեյ Լունինը խոսել է իր ապագայի մասին

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը խոսել է մադրիդյան ակումբում իր ապագայի մասին։

«Ես հիմա շատ ուրախ եմ, քանի որ ավելի շատ խաղային պրակտիկա եմ ստանում: Ես փորձում եմ ամբողջ ուժերս տալ խաղադաշտում։

Թերևս չխաղալն ամենադժվար բանն է ֆուտբոլիստի կարիերայում. Իմ պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը, բայց առայժմ չգիտեմ, թե ինչ կլինի այս մրցաշրջանի ավարտին։ Իհարկե, ցանկանում եմ մնալ այստեղ»,- Լունինի խոսքերն է մեջբերում El Chiringuito-ն։