«Լիվերպուլի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան մկանային վնասվածք է ստացել Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի «Արսենալի» հետ խաղում (1-3), հայտնում է The Times-ը։
Իսպանացին խաղադաշտ է մտել նորմալ ժամանակի ավարտից հինգ րոպե առաջ։
32-ամյա կիսապաշտպանի համար «զինագործների» հետ հանդիպումը առաջինն էր վերջին տասը ամսվա ընթացքում։ Ֆուտբոլիստը միայն վերջերս է ապաքինվել ազդրի վնասվածքից՝ 2023 թվականի ապրիլին։