Լիոնել Մեսսին բացատրել է, թե ինչու չի մասնակցել Հոնկոնգի առաջնության աստղերի թիմի հետ ընկերական հանդիպմանը

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին հրապարակել է գրառում, որում բացատրել է, թե ինչու չի մասնակցել Հոնկոնգի առաջնության աստղերի թիմի հետ ընկերական հանդիպմանը։

«Բարև բոլոր երկրպագուներին և ընկերներին մայրցամաքային Չինաստանում և Հոնկոնգում: Ինչպես ավելի վաղ ասացի, ափսոսում եմ, որ չկարողացա մասնակցել Հոնկոնգում կայացած ընկերական հանդիպմանը աճուկի վնասվածքի պատճառով։ Վնասվածքս առաջացել էր, և դա ինձ ցավ էր պատճառում։ Ընկերները, ովքեր ճանաչում են ինձ, կհասկանան, որ ես ցանկանում եմ ամեն խաղում տալ ամեն ինչ։

Հուսով եմ, որ դեռ հնարավորություն կունենամ այցելել Հոնկոնգ և ուրախացնել երկրպագուներին իմ խաղով։ Ես նույնպես անհամբեր սպասում եմ, որ շուտով կվերադառնամ մայրցամաք Չինաստան և կկիսեմ ձեզ հետ ֆուտբոլի ուրախությունը»,- գրել է Մեսսին Weibo սոցիալական ցանցում։

Մեսսին «Ինտեր Մայամիում» է հանդես գալիս 2023 թվականից։ Ընդհանուր առմամբ նա թիմի կազմում անցկացրել է 14 հանդիպում, որոնցում դարձել է 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Փետրվարի 7-ին 36-ամյա հարձակվողը չի ընդգրկվել «Ինտեր Մայամիի» մեկնարկային կազմում ճապոնական «Վիսել Կոբեի» հետ ընկերական խաղում (0:0, 11 մետրանոցներով՝ 3:4): Սակայն նա փոխարինման է դուրս եկել հանդիպման 60-րդ րոպեին։