Յուրգեն Կլոպը կհրաժարվի հաջորդ մրցաշրջանում գլխավորել «Բարսելոնան»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կհրաժարվի հաջորդ մրցաշրջանում գլխավորել «Բարսելոնան», հայտնում է Catalunya Radio-ն։

Աղբյուրի համաձայն՝ Կլոպը բացառել է հաջորդ մրցաշրջանում «Բարսելոնան» գլխավորելու հնարավորությունը, քանի որ ցանկանում է հանգստանալ «Լիվերպուլից» հեռանալուց հետո։ Նշվում է, որ նրա որոշման վրա չի ազդի «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի զանգը կամ այլ ակումբների առաջարկները:

Հիշեցնենք, որ Չավին ու Կլոպը հայտարարել էին, որ 2023/2024 մրցաշրջանի ավարտից հետո կհեռանան համապատասխանաբար «Բարսելոնայից» և «Լիվերպուլից»։

Կլոպը «Լիվերպուլը» գլխավորում է 2015 թվականից։ Նախկինում մասնագետը մարզել է «Բորուսիան» ու «Մայնցը»։

Ներկայումս «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 50 միավորով զբաղեցնում է երրորդ տեղը։