«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հաջորդ մրցաշրջանում չի աշխատի «Բարսելոնայի» հետ։
Ինչպես հայտնում է Catalunya Radio-ն, գերմանացի մասնագետը բացառել է այս հնարավորությունը, քանի որ անգլիական ակումբից հեռանալուց հետո դեռ ցանկանում է դադար վերցնել մարզչական աշխատանքից: Նրան չեն համոզի ոչ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի զանգը, ոչ էլ կարիերան շարունակելու այլ տարբերակներ։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Կլոպը կարող է դադարեցնել մարզչական կարիերան՝ կատալոնական թիմի հետ աշխատելու համար։
Հունվարի 26-ին գերմանացի մասնագետը հայտարարեց, որ 2023/24 մրցաշրջանի ավարտին կլքի Լիվերպուլը։ Երկու օր անց «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտարարեց, որ մրցաշրջանի ավարտից հետո նույնպես կլքի իր պաշտոնը։
56-ամյա Կլոպը «կարմիրները» գլխավորում է 2015 թվականից։ Նրա գլխավորությամբ «Լիվերպուլը» նվաճեց 7 գավաթ՝ հաղթելով Պրեմիեր Լիգան, Անգլիայի գավաթը, լիգայի գավաթը, ազգային սուպերգավաթը, Չեմպիոնների Լիգան, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։