«Բրայթոնի» և ճապոնացի վինգեր Կաորու Միտոման կարող է տեղափոխվել «Բարսելոնա»: Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնել է լրագրող Ֆերան Կորեասը։
Ըստ աղբյուրի՝ կատալոնական ղեկավարությունը 26-ամյա ֆուտբոլիստի մեջ տեսնում է հարձակման գծի իրական ուժեղացում։ «Բլաուգրանան» կփորձի ձեռք բերել Միտոմային առաջիկա ամռանը:
Նշվում է, որ «Բարսելոնան» նախատեսում է նվազեցնել ֆուտբոլիստի արժեքը՝ գործարքում ներառելով իր խաղացող Անսու Ֆատիին։ Այս մրցաշրջանում իսպանացին հանդես է գալիս «Բրայթոնում» մեկ տարի վարձավճարով։