«Ինտերը» չի կարողանում պայմանավորվել Լաուտարո Մարտինեսի հետ նոր պայմանագրի շուրջ

Հայտնի են դարձել «Ինտերի» և թիմի հարձակվող Լաուտարո Մարտինեսի միջև գործող պայմանագիրը երկարաձգելու բանակցությունների մանրամասները։

Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, 26-ամյա արգենտինացին մտադիր է մեկ մրցաշրջանում վաստակել 10 միլիոն եվրո։ Իր հերթին թիմի ղեկավարությունը պատրաստ է խաղացողին 2 միլիոնով պակաս առաջարկել։ Չնայած առկա տարաձայնություններին, կողմերը վստահ են, որ աշխատանքային համագործակցությունը շուտով կընդլայնվի։

Մարտինեսը «Ինտերի» գույները պաշտպանում է 2018 թվականի հուլիսից։ Ընդհանուր առմամբ նա ակումբի կազմում անցկացրել է 267 հանդիպում, դարձել 124 գոլի և 41 գոլային փոխանցման հեղինակ։ Ներաձուրիների հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։

Transfermarkt պորտալը արգենտինացի հարձակվողի արժեքը գնահատում է 110 միլիոն եվրո։