Ֆլորիան Վիրցը եվրոպական թոփ առաջնությունների առաջատարն է գոլային փոխանցումներով

«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը եվրոպական թոփ 5 առաջնությունների ընթացիկ մրցաշրջանում գոլային փոխանցումների քանակով առաջատարն է բոլոր մրցաշարերում, հայտնում է Opta-ն։ 20-ամյա կիսապաշտպանը կես մրցաշրջանում կարողացել է 15 գոլային փոխանցում կատարել։

Վիրցն այս ցուցանիշով առաջ է անցել «Բավարիայի» եզրային հարձակվողներ Լերոյ Սանեից և «Արսենալի» եզրային հարձակվողներ Բուկայո Սակայից, ովքեր ունեն 12 գոլային փոխանցում: Լավագույն հնգյակում են նաև «Լիվերպուլից» Դարվին Նունյեսը (11) և «Բրայթոնից» Պասկալ Գրոսը (11):

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «Բայերի» կազմում անցկացրել է 28 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է ութ գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։