«Արսենալը» պատրաստ է նոր երկարաժամկետ պայմանագիր կնքել թիմի պաշտպան Բեն Ուայթի հետ, հայտնում է HITC-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 26-ամյա խաղացողի և ակումբի միջև բանակցությունները շարունակվում են այս մրցաշրջանի սկզբից, և վստահություն կա, որ մոտ ապագայում համաձայնություն ձեռք կբերվի։
Ընթացիկ մրցաշրջանում Ուայթը «Արսենալի» կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։