Դորտմունդի «Բորուսիայի» աջ պաշտպան Տոմա Մենյեն ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր է կնքել «Տրաբզոնսպորի» հետ, հայտնում է թուրքական ակումբի մամուլի ծառայությունը։ Համաձայնագիրն ուժի մեջ է մեկուկես տարի։
«Բորուսիան» պարզաբանել է, որ տրանսֆերը նախաձեռնել է հենց ինքը՝ 32-ամյա բելգիացի ֆուտբոլիստը։ Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է ընդամենը 9 հանդիպում։
Մենյեն այս թիմում հանդես է գալիս 2020 թվականի ամառից՝ ՊՍԺ-ից հեռանալուց հետո։ Այս ընթացքում նա թիմի կազմում անցկացրել է 86 հանդիպում, դարձել 3 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։