«Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը հայտնել է, որ առաջարկել է եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիային երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ:
«Մենք երեք ամիս առաջ հանդիպել ենք Խվիչայի գործակալների հետ, ես առաջարկել եմ երկարաձգել պայմանագիրը։ Ի պատասխան ինձ ասացին, որ այս մասին կխոսենք մրցաշրջանի վերջում»,- իր սոցցանցերում Դե Լաուրենտիսի մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերի միջև գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։