Եգիպտոսի հավաքականը Ռուի Վիտորիայի պաշտոնանկությունից հետո հայտարարեց նոր գլխավոր մարզչին

Եգիպտոսի ֆուտբոլի ազգային հավաքականը 57-ամյա Հուսամ Հասանին նշանակել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է Եգիպտոսի մամուլի ծառայությունը։

Հասանին կօգնի նրա երկվորյակ եղբայրը՝ Իբրահիմ Հասանը։ Հուսամ Հասանը Եգիպտոսի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է՝ 178 խաղում 69 գոլով:

Նախօրեին Եգիպտոսի հավաքականը գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրեց պորտուգալացի Ռուի Վիտորիային։ Վիտորիայի հրաժարականի պատճառը 2024 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում եգիպտացիների դուրս մնալն է։