Ռասմուս Հոյլունը նշել է, թե ով է իր ֆուտբոլային կուռքը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունը պատասխանել է այն հարցին, թե ով է եղել իր մանկության կուռքը.

«Կրիշտիանուն։ Ռունին և Տևեսը նույնպես, բայց ես, հավանաբար, կնշեմ Կրիշտիանուին: Հիշում եմ, որ աջակցում էի նրան և հետևում նրան «Յունայթեդում», հետո հետևում էի նրան, երբ նա խաղում էր «Ռեալում» և «Յուվենտուսում»: Նա միշտ եղել է իմ կուռքը»,- ասել է Հոյլունն ակումբի մամուլի ծառայությանը։

Այս մրցաշրջանում 21-ամյա Հոյլունը բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 10 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։