Միրոսլավ Կլոզե. «Եթե ունենայի նրա հմտությունների գոնե 5 տոկոսը, ԱԱ-ում 30 գոլ կխփեի»

Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող, Աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկու Միրոսլավ Կլոզեն հիացմունք է հայտնել մյունխենյան ակումբի ներկայիս հարձակվող Հարի Քեյնի խաղով։

Գերմանիայում անցկացրած իր առաջին մրցաշրջանում Քեյնն արդեն խփել է 28 գոլ և կատարել 8 արդյունավետ փոխանցում «Բավարիայի» 27 խաղում բոլոր մրցաշարերում:

«Ես կանխատեսում էի, որ Հարին կխփի առնվազն 20-25 գոլ, բայց նույնիսկ դա շատ քիչ էր։ Ինձ ամենաշատը տպավորում է նրա հարվածելու տեխնիկան: Եթե ​​ես ունենայի նրա հմտությունների գոնե 5 տոկոսը, հավանաբար աշխարհի առաջնությունում 30 գոլ կխփեի (ծիծաղում է):

Ինչ վերաբերում է գրոհների ավարտին, նա շատ ճշգրիտ և տեխնիկական է գործում: Սա կարելի է համեմատել թենիսի մատուցման հետ: Այն, ինչ անում է թենիսիստը դաստակով, Քեյնը՝ ոտքով և կոճով։ Դարպասապահները չեն կարող գուշակել, թե ուր կգնա նրա հարվածից հետո գնդակը։ Դա զարմանալի է»,- ասել է Կլոզեն Bild-ին տված հարցազրույցում: