«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է նոր մարզադաշտ ձեռք բերել, հայտնում է Daily Mail-ը։
Ակումբի նոր համասեփականատեր Ջիմ Ռեթքլիֆը ցանկանում է, որ «Օլդ Թրաֆորդը» դառնա «Հյուսիսի Ուեմբլին»։ INEOS-ի սեփականատերը և նրա թիմն արդեն քննարկումներ են անցկացրել Մեծ Մանչեսթերի քաղաքապետ Էնդի Բերնհեմի հետ։ Նպատակն այն է, որ «Օլդ Թրաֆորդը» մրցակցի «Ուեմբլիի» 90000-անոց հզորության հետ:
Այնուամենայնիվ, Ռեթքլիֆը դեռ որոշում չի կայացրել՝ վերակառուցե՞լ հին մրզադաշտը, թե՞ կառուցել նորը։ «Օլդ Թրաֆորդի» կարողությունների ավելացումը կարող է արժենալ մոտ 800 միլիոն ֆունտ, մինչդեռ նորը կառուցելը կարող է արժենալ 1-ից 2 միլիարդ ֆունտ ստեռլինգ:
Հիշեցնենք, որ «Օլդ Թրաֆորդը» կառուցվել է 1910 թվականին և տեղավորում է մոտ 74 հազար հանդիսատես։