Դիդյե Դրոգբա. «Երբ «Չելսին» հասնի իր գագաթնակետին, դա կզարմացնի բոլորին»

«Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան խոսել է այս մրցաշրջանում Մաուրիսիո Պոչետինոյի թիմի ելույթների մասին և նշել, որ «ազնվականները» ապագայում կզարմացնեն բոլորին:

««Չելսիին» որոշ ժամանակ կպահանջվի։ Նրանք դեռ ուսումնական գործընթացի մեջ են, դեռ երիտասարդ թիմ ունեն։ Սա դժվար պահ է ակումբի համար, բայց նրանք ունեն իմ ամբողջ աջակցությունն ու վստահությունը: Երբ նրանք հասնեն իրենց գագաթնակետին, դա կզարմացնի բոլորին»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Դրոգբայի խոսքը մեջբերում է լրագրող Սայմոն Ֆիլիպսը։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Պրեմիեր Լիգայի 23 տուրից հետո «Չելսին» 31 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը։