Կևին դե Բրույնեն Պրեմիեր Լիգայի 104 գոլային փոխանցում է կատարել 2015 թվականից սկսած

«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն Պրեմիեր Լիգայի խաղերում 104 գոլային փոխանցում է կատարել 2015 թվականին ակումբին միանալուց հետո: Այս ընթացքում ոչ ոք ավելի հաճախ չի օգնել իր խաղընկերներին, որքան «Սիթիի» կիսապաշտպանը։

2015 թվականից ի վեր ԱՊԼ-ի ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստների ցուցակի երկրորդ տեղում «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահն է (66 փոխանցում): Երրորդը «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան եւ «Թոթենհեմի» նախկին ֆուտբոլիստ Քրիստիան Էրիկսենն է (65): «Լիվերպուլի» պաշտպաններ Թրենթ Ալեքսանդր-Առնոլդն ու Էնդրյու Ռոբերտսոնն ունեն համապատասխանաբար 57 և 55 գոլային փոխանցում:

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 5-ին կայացած Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» – «Բրենտֆորդ» խաղում Կևին դե Բրույնեն գոլային փոխանցում է կատարել Ֆիլ Ֆոդենին, ով այս խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել։