Յուսեֆ Էն-Նեսիրին Լա Լիգայում այս ցուցանիշով չորրորդ աֆրիկացին է

«Սևիլիայի» հարձակվող Յուսեֆ Էն-Նեսերին դուբլի հեղինակ է դարձել Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի՝ «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում։

Էն-Նեսերին Լա Լիգայում խփեց 60-րդ գոլը։

Այս արդյունքը թույլ տվեց Էն-Նեսերիին աֆրիկացիների շրջանում գոլերով բարձրանալ չորրորդ տեղն Իսպանիայի առաջնությունում։ Մարոկկացին անցել է իր հայրենակից Լարբի Բենբարեկին, ով ուներ խփած 59 գոլ։

Էն-Նեսերին այժմ զիջում է միայն Խորխե Մենդոնչային (69), Ֆրեդերիկ Կանուտային (89) և Սամուել Էտօ’Օյին (161):