Թոմաս Տուխել․ «Կարծում եմ՝ թիմը մրցունակ է յուրաքանչյուր խաղում»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Գերմանիայի առաջնությունում և Չեմպիոնների Լիգայում հաղթելու թիմի հնարավորությունների մասին։

«Մենք պետք է ամեն ինչ ապացուցենք, այդ մասին կխոսենք մրցաշրջանի վերջում։ Կարծում եմ՝ թիմը մրցունակ է յուրաքանչյուր խաղում։ Մենք դա ապացուցեցինք վնասվածքների առումով շատ դժվար մրցաշրջանի առաջին կեսում։

Չեմպիոնների Լիգայում մեզ պետք է լավ մարզավիճակ, մեր վնասվածք ստացած ֆուտբոլիստների վերադարձ և մի փոքր հաջողություն հանդիպումներում»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Նշենք, որ Բունդեսլիգայում մյունխենցիները երկու միավորով են զիջում առաջատար Լևերկուզենի «Բայերին»։