Գերմանիայի ֆուտբոլի միությունը բողոք է ուղարկել Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիա

Գերմանիայի ֆուտբոլի միությունը (DFB) բողոք է ուղարկել Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիա։

Ինչպես հայտնում է Bild-ը, Գերմանիայի ֆուտբոլի պաշտոնյաները վիրավորվել են Իսպանիայի Սուպերգավաթի խաղի ժամանակ Ֆրանց Բեկենբաուերի հիշատակին նվիրված մեկ րոպե լռությամբ երկրպագուների սուլոցներից։

Երկրպագուներն անհարգալից վերաբերմունք դրսևորեցին գերմանական ֆուտբոլի լեգենդի նկատմամբ Ռիադում կայանալիք Սուպերգավաթի կիսաեզրափակիչի «Ռեալ» – «Ատլետիկո Մադրիդ» խաղից առաջ:

Բեկենբաուերը մահացել է հունվարի 7-ին 78 տարեկան հասակում։