«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ և լեգենդար շոտլանդացի Սըր Ալեքս Ֆերգյուսոնը կդառնա հանրային աճուրդում երբևէ վաճառված ամենաթանկ ձիու սեփականատերը։
Վեցամյա արգելավազորդ Քալդվել Փոթերի գինը 633,000 ֆունտ ստեռլինգ է, և նա կգնա մարզիչ Փոլ Նիքոլսի Ditchit ձիարշավարան:
Հանրային աճուրդում ձիու համար վճարված նախորդ ռեկորդային վճարը կազմում էր 620,000 ֆունտ ստերլինգ, երբ 2019 թվականին Դարեն Յեյթսը գնեց Interconnected հովատակը:
Ֆերգյուսոնը վաղուց ձիարշավի սիրահար է, իսկ մարզչական կարիերան ավարտելուց հետո ամբողջությամբ նվիրվել է իր սիրելի զբաղմունքին։ Նրա ձիերը բազմիցս հաղթել են խոշոր մրցաշարերում: