Ռոդրին անհավանական ցուցանիշ է գրանցել

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Բրենթֆորդին» (3-1)։

«Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում ու անցկացրել ամբողջ 90 րոպեն։

«Մանչեսթեր Սիթիի» վերջին պարտությունը Ռոդրիի մասնակցությամբ խաղերում տեղի է ունեցել 2023 թվականի փետրվարի 5-ին «Թոթենհեմի» դեմ խաղում (0-1):

Այսպիսով, Ռոդրին «Սիթիի» կազմում մի ամբողջ օրացուցային տարի անցկացրեց առանց պարտության։

Այս ընթացքում Ռոդրին ակումբի հետ տարել է 42 հաղթանակ և 10 ոչ-ոքիներով նվաճել հինգ գավաթ։