«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանին կարիերան Սաուդյան Արաբիայում շարունակելու տարբերակ է առաջարկվել։
«Ալ-Նասրը», որի կազմում խաղում է Վարանի նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուն, պատրաստ է տարեկան մոտ 50 միլիոն ֆունտ վճարել ֆրանսիացուն, հայտնում է Daily Star-ը։
30-ամյա Վարանը այս մրցաշրջանում մշտական տեղ չունի «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում։ Ավելին, ակումբը, ըստ լուրերի, հրաժարվել է ակտիվացնել պաշտպանի հետ պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակը։ Աշխարհի 2018 թվականի գավաթի հաղթողը «Յունայթեդի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից է՝ շաբաթական վաստակելով 340 հազար ֆունտ ստեռլինգ: