Պեպ Գվարդիոլա. «Մենք արժանի էինք հաղթանակի»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի խաղում «Բրենտֆորդի» նկատմամբ տարած հաղթանակը (3-1)։

«Դժվար հանդիպում էր, «Բրենթֆորդը» շատ վտանգավոր է անկյունայինների վրա, և մեզ համար հեշտ չէր պաշտպանվել: Առաջին խաղակեսում մենք շատ հարվածներ կատարեցինք, սակայն հակառակորդ դարպասապահը փայլուն խաղաց։

Մենք արժանի էինք հաղթանակի, բայց մյուս կողմից՝ մեր բախտը բերեց, որ առաջին խաղակեսում հավասարեցրինք հաշիվը և չգնացինք ընդմիջման՝ պարտվելով։ Երկրորդ խաղակեսում մենք արդեն ավելի լավ տեսք ունեինք։
Ֆոդենը կարող է խաղալ տարբեր դիրքերում, բայց նա սիրում է դաշտում լինել: Շատ կարևոր է թիմում ունենալ խաղացող, ով կարող է գործել, երբ նրա համար շատ տեղ չկա։ Ֆոդենը շատ օգտակար որակներ ունի, նա անցկացնում է իր կարիերայի լավագույն մրցաշրջանը»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

«Մանչեսթեր Սիթին» 22 հանդիպումներից 49 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղ։ Առաջատարը «Լիվերպուլն» է, որը 23 խաղից ունի 51 միավոր։