Պաուլո Դիբալա. «Տխուր է մարզիչ կորցնելը մրցաշրջանի կեսից»

«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան կիսվել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Ժոզե Մոուրինյոյի հեռանալու մասին իր կարծիքով։

61-ամյա պորտուգալացին ակումբում էր 2021 թվականի հուլիսից և պաշտոնանկ արվեց 2024 թվականի հունվարի 16-ին։

«Ես նրան անձնական զրույցում ասացի այն ամենը, ինչ անհրաժեշտ համարեցի։ Տխուր է մարզիչ կորցնելը մրցաշրջանի կեսից։ Կարծում եմ, որ բոլորն են մեղավոր, բայց ֆուտբոլում ամեն ինչի համար վճարում են մարզիչները։ Մենք պետք է հասկանանք ինքներս մեզ և բացատրություն գտնենք կատարվածի համար»,- Դիբալայի խոսքը մեջբերում է «Ռոմայի» պաշտոնական կայքը։

Մոուրինյոյի պաշտոնանկությունից հետո «Ռոման» երեք անընդմեջ հաղթանակ տարավ: Թիմը Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 23 հանդիպումներից 38 միավորով հինգերորդն է։