Ռաֆայել Լեաուին «Միլանը» կվաճառի 175 միլիոն եվրոյի դիմաց

Հայտնի է դարձել, որ «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն կվաճառվի է 175 միլիոն եվրոյի դիմաց։ Իտալական ակումբի հետ ֆուտբոլիստի պայմանագրում ազատման կետն ուժի մեջ է հուլիսի 5-ից հուլիսի 15-ը մինչև 2028 թվականը ներառյալ: Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնում է լրագրող Սեբաստիեն Դենիսը։

Ըստ աղբյուրի՝ Լեաուն կցանկանար խաղալ Պրեմիեր Լիգայում կամ իսպանական Լա Լիգայում։ Հարձակվողը կարծում է, որ իր ցիկլը մոտենում է ավարտին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն դիտարկում է Ռաֆայել Լեաուին՝ որպես Կիլիան Մբապպեին փոխարինելու տարբերակ, ով կարող է մեկնել Մադրիդի «Ռեալ»։

Ընթացիկ մրցաշրջանում Լեաուն Իտալիայի առաջնությունում անցկացրել է 20 հանդիպում, խփել 3 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։