«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն Պրեմիեր Լիգայի խաղերում 104 գոլային փոխանցում է կատարել 2015 թվականին ակումբին միանալուց հետո: Այս ընթացքում ոչ-ոք ավելի հաճախ չի օգնել իր գործընկերներին, որքան «Սիթիի» կիսապաշտպանը։
2015 թվականից ի վեր ԱՊԼ-ի ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստների ցուցակի երկրորդ տեղում «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահն է (66 փոխանցում):
Երրորդը «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան և «Թոթենհեմի» նախկին ֆուտբոլիստ Քրիստիան Էրիկսենն է (65)։