Ալեխանդրո Գառնաչոն ընտրություն է կատարել «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ալեխանդրո Գառնաչոն ընտրություն է կատարել Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև։

«Բարսելոնա՞», թե՞ «Ռեալ Մադրիդ»։ Հեշտ է. Մադրիդի «Ռեալ», – Գառնաչոյի խոսքերն է մեջբերում Total Cristiano-ի հաշիվը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Հիշեցնենք, որ Գառնաչոն հաճախ է տոնում խփած գոլերը մանկունիանցիների նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ոճով։