Adidas-ը պատրաստվում է թողարկել Ջուդ Բելինգհեմի լոգոտիպը

Adidas-ը պատրաստվում է թողարկել Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի հավաքականի երիտասարդ աստղ Ջուդ Բելինգհեմի լոգոտիպը, հաղորդում է Footy Headlines-ը:

Ակնկալվում է, որ լոգոտիպը կներառի Բելինգհեմի ուրվագիծը:

Կիսապաշտպանի տարբերանշանի ներկայացմամբ՝ Adidas-ը, կարծես, պատրաստվում է այս տարվա վերջին թողարկել Predator-ի խորհրդանշական կոշիկների նոր տարբերակը Բելինգհեմի համար: