Հայտնի է դարձել Լիսանդրո Մարտինեսի վնասվածքի լրջությունը

Հայտնի է դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լիսանդրո Մարտինեսի վնասվածքի բնույթը։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Մարտինեսը չի պատռել իր առաջի խաչաձև կապանը, այլ ոլորել է կողայինը։ Ֆուտբոլիստը վիրահատության կարիք չի ունենա։

«Մանչեսթեր Յունայթեդը» ակնկալում է, որ Մարտինեսը կկարողանա խաղադաշտ վերադառնալ մարտին՝ միջազգային ընդմիջումից հետո (մարտի 18-26)։

26-ամյա Մարտինեսն ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում անցկացրել է 8 հանդիպում և կատարել մեկ գոլային փոխանցում։