«Արսենալի» պաշտպան Տակեհիրո Տոմիյասուն շուտով կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ։
Ինսայդեր և լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, կողմերն արդեն պայմանավորվել են պայմանագրի երկարաձգման շուրջ։
Ըստ աղբյուրի՝ «Արսենալը» կհայտարարի ձեռք բերված պայմանավորվածության մասին շատ մոտ ժամանակներս։
Նոր պայմանագիրը հիմնված է լինելու երկարաժամկետ հիմքի վրա՝ աշխատավարձի բարձրացմամբ։ 25-ամյա Տոմիյասուն «Արսենալում» հանդես է գալիս 2021 թվականից։