«Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ հռոմեական ակումբը դավաճանել է իրեն, հայտնում է TuttomercatoWeb-ը՝ Il Messaggero-ին հղումով։
Պորտուգալացի մասնագետը ծանր է տարել Դանիելե դե Ռոսիի գալը ակումբից հեռանալուց անմիջապես հետո։ 61-ամյա մարզիչը պաշտոնանկ արվեց հունվարի 16-ին, նույն օրը, երբ ակումբը հայտարարեց դե Ռոսիի հետ պայմանագիր կնքելու մասին։
Մոուրինյոն «Ռոմայի» հանդերձարանում թողել է ֆուտբոլիստների նվիրած մատանին Կոնֆերենցիաների Լիգայի եզրափակիչում հաղթելուց հետո։ Մարզիչը մատանին դրել է հռոմեացիների ավագ Լորենցո Պելեգրինիի պահարանում։
Մոուրինյոն «Ռոմայում» է 2021 թվականից։ Նա թիմին հաղթանակ տարավ 2022 թվականի Կոնֆերենցիաների Լիգայում և անցած մրցաշրջանում հասավ Եվրոպա Լիգայի եզրափակիչ։
Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Ռոման» 6-րդ տեղում է՝ 22 խաղում վաստակելով 35 միավոր։