«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է Իտալիայի առաջնության 23-րդ տուրի խաղում «Ինտերից» կրած պարտությունը (0-1)։
«Մենք գիտեինք, որ հանդիպումը դժվար է լինելու: Մենք ինքներս գոլ խփեցինք, հետո Վլահովիչը հիանալի հնարավորություն բաց թողեց։ Ընդմիջումից հետո խաղը մի փոքր բացվեց, բայց «Ինտերը» շատ վտանգավոր է հակագրոհներում։
Մրցաշրջանի սկզբում ոչ ոք չէր սպասում, որ «Յուվենտուսը» այսքան բարձր կլինի: Մենք հիասթափված ենք պարտությունից, բայց գոհ ենք աղյուսակում մեր դիրքից։ Ես միշտ ասել եմ, որ «Ինտերը» ֆավորիտ է Սկուդետտոյի համար պայքարում, և ես մնում եմ այս կարծիքին։ Այնուամենայնիվ, եթե մենք հաղթենք մի քանի հանդիպումներում և մոտ մնանք, ապա սա արդեն հաջողություն է։ «Միլանը» նույնպես մրցավազքում է, և անակնկալները միշտ մոտ են»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Նշենք, որ «Յուվենտուսը» 23 տուրից հետո վաստակած 53 միավորով երկրորդն է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում։ «Ինտերը» 22 խաղից 57 միավորով առաջատարն է։