Մարկ-Անդրե տեր Շտեգենը մոտ է խաղադաշտ վերադառնալուն

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը մոտ է խաղադաշտ վերադառնալուն։

Ինչպես տեղեկացնում է Diario AS-ը, գերմանացի դարպասապահը, ով մեջքի վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի եկել մոտ երկուսուկես ամիս, սպասվում է, որ «Բարսելոնայի» մեկնարկային կազմում կհայտնվի Լա Լիգայի 24-րդ տուրի՝ «Գրանադայի» դեմ խաղում, որը տեղի կունենա փետրվարի 11-ին։

Այս մրցաշրջանում դարպասապահը բոլոր մրցաշարերում մասնակցել է «Բարսելոնայի» 17 հանդիպման և բաց է թողել 15 գնդակ։