Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատասխանել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի՝ մադրիդյան ակումբ հնարավոր տեղափոխության մասին լուրերին։ Փետրվարի 4-ին տեղեկություններ հայտնվեցին, որ «Ռեալը» մոտ է 25-ամյա ֆրանսիացու տրանսֆերի շուրջ համաձայնության գալուն։
«Օրիգինալ»,- Պերեսի խոսքերն է մեջբերում El Chiringuito-ն։
Ինչպես հայտնում է Le Parisien-ը, Մբապպեն 2024 թվականի ամռանը կմիանա Մադրիդի «Ռեալին» ազատ գործակալի կարգավիճակով։
Մբապպեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականի օգոստոսից։ 2023/24 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 28 խաղում դարձել է 29 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։