Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մոտ ժամանակներս կարող է գլխավորել «Բարսելոնան», հայտնում է Bild-ը։
Աղբյուրի համաձայն՝ մասնագետն արդեն սկսել է իսպաներեն սովորել։ Ֆլիկին դուր է գալիս կատալոնական ակումբում աշխատելու տարբերակը:
Հիշեցնենք, որ Ֆլիկը գործազուրկ է 2023 թվականի սեպտեմբերից։
Ավելի վաղ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։