Վինիսիուս Ժունիորը հավանել է Կիլիան Մբապպեի՝ «Ռեալ» տեղափոխվելու մասին գրառումը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը պատասխանել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի՝ մադրիդյան ակումբ հնարավոր տեղափոխության մասին հրապարակմանը։

25-ամյա ֆրանսիացու հնարավոր տրանսֆերի մասին գրառում է հրապարակել Sneaker Shopping շոու աքաունթը սոցիալական ցանցերում։

«Երկու լեգենդներ շուտով կմիավորվեն «Սանտյագո Բեռնաբեուում»», – ասվում է գրառման մեջ, որը Վինիսիուսը հավանել է։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Վինիսիուսը դեմ է Մբապպեի՝ «Ռեալ» տեղափոխությանը և սպառնում է հեռանալ ակումբից, եթե տրանսֆերը կայանա։